Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար. Շաքե Իսայան

0
img_3089-1

Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց, բայց դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են Արմավիր ԲԿ…

Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։
Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։

Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։
Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։
Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։
Որ այս պահին է դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։
Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։
Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է՝ որովհետև վախենում է․․․

Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։

Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։

Շուտափույթ ազատություն Դավիթին․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով