Կաթողիկոսը պիտի կարողանա մասնակցել Իլյա Պատրիարքի հուղարկավորությանը. Կոչ կառավարությանը
Նորից ու կրկին խայտառակության շեմին.
Ինչպես գիտեք, Վեհափառի և վեց եպիսկոպոսի ազատ տեղաշարժը սահմանափակված է, և նրանք իրավունք չունեն երկրից դուրս գալ։ Հիմա.
Վրաց Իլիա Պատրիարքի հուղարկավորությանը հավանաբար կմեկնեն բոլոր երկրների հոգևոր առաջնորդներն ու հոգևորականներ, և ես կոչ եմ անում ՀՀ կառավարությանն ու քննչական մարմիններին՝ խայտառակությունից խուսափելու համար, վերացնել Վեհափառի և եպիսկոպոսների ապօրինի խափանման միջոցները, որպեսզի հարկ եղած դեպքում ՀԱՍԵ պատվիրակությունը՝ Վեհափառի գլխավորությամբ մեկնեն Վրաստան և մասնակից լինեն այդ արարողություններին։
Նիկողոս Հովհաննիսյանի էջից

