Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը
Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը մեկնարկել է փակ դռների հետևում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ բանակցություններն ընթանում են «InterContinental» հյուրանոցում, որտեղ փետրվարի 17-ին կայացել է խորհրդակցությունների առաջին օրը՝ ՌԴ — ԱՄՆ, ՌԴ — Ուկրաինա և ՌԴ — ԱՄՆ — Ուկրաինա ձևաչափերով։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
