Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր

photo-5233552302155701680-y-1771353234810-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացման ուղղությամբ նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: