Առողջապահության նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը

photo-5235969711613351581-x-1771340053919-770x_

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ։

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»,-ասված է հայտարարության մեջ: