Ռուբեն Վարդանյանը «դատապարտվել» է 10 տարվա բшնտային և 10 տարվա խիստ ռեժիմի ազատազրկմшն

photo-5233330948131198547-x-1771338270026-770x_

Ըստ այսօր Բաքվում կայացրած «դատավճռի»՝ Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Արցախի նախկին պետնախարարին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ: