Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

77-17-1771332168853-770x_

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան։

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։