Իրանը պատրաստ է մնալ Ժնևում՝ հանուն ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի. Բաղայի
Իրանը պատրաստ է մնալ Ժնևում մի քանի օր, նույնիսկ շաբաթներ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար. Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները Վաշինգտոնից ակնկալում են նույնպիսի լուրջ մոտեցում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Պարոն Արաղչին միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք այստեղ մնալ ավելի երկար ժամանակ՝ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ, որպեսզի վերջնական տեսքի բերենք ցանկացած համաձայնություն: Մենք հույս ունենք տեսնել լրջության նույնպիսի մակարդակ նաև ԱՄՆ-ի կողմից», – ասել է Բաղային:
