Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում

screenshot-4-1767775905965-1540x-1770572219768-770x_

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանն անցկացրեց իր առաջին մրցելույթը։

​Հայ մարզիկը ուժերը չափեց 20 կմ սկիաթլոն մրցաձևում (10 կմ դասական և 10 կմ ազատ ոճ): Մրցուղի դուրս եկած 73 դահուկորդների պայքարում Միքայելյանը գրանցեց 51:06.8 արդյունք՝ զբաղեցնելով 48-րդ հորիզոնականը։

​Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի լեգենդար դահուկորդ Յոհանես Կլեբոն, որի համար սա օլիմպիական 6-րդ ոսկե մեդալն էր կարիերայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կանանց նույն մրցաձևում Հայաստանի պատվիրակ Կատյա Գալստյանը դուրս էր մնացել պայքարից՝ չհատելով եզրագիծը։