Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա «մեղադրվում» է Ադրբեջանում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ նա գերեվարվել էր Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»:
