Նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից, աշխատակիցների մոտիվացվածությունը բարձր է. Սրբուհի Գալյանը՝ պարգևավճարների մասին

82742973-0-0-1600-901-1920x0-80-0-0-3cc4309d9bfd9ee5ccb064d9c6f2b9a2-1770196422316-770x_

Ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխատակիցների մոտիվացվածության աստիճանը և նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրենց ստացած պարգևավճարներին:

«Ես չգիտռմ, թե որ նախարարը ինչքան է ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար այն եղել է 70 տոկոս, կամ դրանից բարձր:

Հաջորդ տարվա համար մենք ձգտել ենք 100 տոկոս կատարողական ապահովել, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները պարգևատրվեն կամ ստանան ավելի բարձր աշխատավարձ»,- նշել է նա:

You may have missed