Պենտագոնի շրջակայքում գտնվող ռեստորաններում աճել է պիցցայի պահանջարկը
Պենտագոնի շրջակայքում գտնվող պիցցերիաներում մեծացել է առաքման պահանջարկը։ Այս մասին են վկայում Pentagon Pizza Index-ի տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ երկու ռեստորաններում պահանջարկն աճել է մեկուկես անգամ, ևս մեկում՝ միանգամից 179 տոկոսով։
Մինչ այդ Պենտագոնի շրջանում պիցցայի մեծ պահանջարկ էր նկատվում հունվարի 3-ին։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զեկուցել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման մասին։
