14 օր հացադnւլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է․ Տիգրան Աբրահամյան

photo-5449717538011942212-x-1769180695846-770x_

14 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով:

Առողջություն Նարեկին:

Ազատությո՛ւն Նարեկ Սամսոնյանին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա: