Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

619543772-1223250733316673-6526888267215942421-n-1769171127845-770x_

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: