Երևանում «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բшխվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրшվորներ

screenshot-2026-01-23-182216-1769178141799-770x_

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։