Եթե Արգիշտի Քյարամյանը չապացուցի իր արած հայտարարությունը և անուններ չտա, ուրեմն uտոր և uրիկա է. Հովիկ Աղազարյան

screenshot-2-1769163474315-770x_

Այն դրվագը, որտեղ լսվում է, թե իբր Արամ Մկրտչյանը կաշառք է տվել ինձ, ակնհայտ լսվում ու զգացվում է, որ Արամ Մկրտչյանը ոչ թե կաշառք, այլ պարտք է ինձ տվել, որը ես վերադարձրել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի հայտարարությանն այն մասին, որ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի տղայի բիզնեսի հետ կապված, Աղազարյանը նշեց. «Ես իմ վերջին խոսքը ասել եմ, եթե անուններ կտա և կապացուցի  իր արած հայտարարության մասին՝ կապացուցի, եթե ոչ՝ ուրեմն ստոր և սրիկա է»:

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար: Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ «ոչխարների գործով» քրեական վարույթը նախաձեռնվել է 2023-ի դեկտեմբերի 7-ին։ Իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ «23,000 դոլարի կաշառքի գործով» քրեական վարույթ է նախաձեռնվել։