Հարգելի´ վարչապետ Քարնի, «Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետին
Հարգելի վարչապետ Քարնի, խնդրում եմ ընդունել այս նամակը որպես պաշտոնական ծանուցում այն մասին, որ Խաղաղության խորհուրդը հետ է վերցնում ձեզ ուղղված հրավերը Կանադային ՝ միանալու այն ամենահեղինակավոր առաջնորդների հավաքին, որը երբևէ հավաքվել է, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված միջազգային կազմակերպությանը միանալու հրավերը։
Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրի ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Թրամփը հայտարարել է, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ «Խաղաղության խորհուրդը» ստեղծվել է Գազայի հատվածը կառավարելու համար, սակայն ակնկալվում է, որ այն կաշխատի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։
