Իսկ ինչո՞ւ հետաքննություն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից․ Զախարովա
Իսկ ինչու հետաքննություն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կրկին խոսել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից՝ Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտության մասին նրա արտահայտությունների համար:
«Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին անհեթեթ է»,-ասել է նա։
