Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է
Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ․ և 2,4 կգ ձկնկիթ:
Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։
