Սուտ ու ապատեղեկատվություն է. «Մեր ձևով» շարժման խոսնակը պատասխանել է Տարոն Չախոյանին (տեսանյութ)
Սուտ ու ապատեղեկատվություն Տարոն Չախոյանից: Ի գիտություն ձեզ՝ Տարոն Չախոյան, Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր ամբողջ աշխատավարձը կամավոր կերպով փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին, ձեր հիշատակած տատիկ-պապիկներին ու սոցիալապես անապահով մյուս շերտերին օգնելու ու նրանց կարիքները թեթևացնելու համար: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
«Նույնը խորհուրդ ենք տալիս անել նաև ձեզ: Այս տեսանյութի հղման մեջ տեղադրում եմ դեռ անցած սեպտեմբերին Նարեկ Կարապետյանի 1 հրապարակում, որտեղ կգտնեք անդորրագրերը այն մասին, որ աշխատավարձերը ամբողջությամբ փոխանցվել են բարեգործական նպատակների համար»,- նշել է նա:
Պատասխանելով Տարոն Չախոյանի հրապարակած տեսանյութին՝ խոսնակը շեշտեց.
«Ի դեպ՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է Սամվել Կարապետյանը սեփական միջոցներից: Իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, ոչ թե բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր պարգևավճարների մասին»:
