Ռուբիոն Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները համարել է խաղաղության համաձայնագրի իրականացմանն ուղղված կարևոր քայլ

ap22137580341076-pic-32ratio-1200x800-1200x800-70955-1768850205138-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները՝ դրանք համարելով խաղաղության համաձայնագրի իրականացմանն ուղղված կարևոր քայլ, հայտնում են Սպիտակ տնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։

Դրական են գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Ընդգծվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։