Ծնունդդ շնորհավոր, Վարդանս, տղե՜ս, ներողություն կարոտիս համար. Դավիթ Ամալյան
Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը շնորհավորել է 44-օրյա պատերազմում զոհված որդու տարեդարձը.
«Կյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ… Շնորհակալ եմ Ծնունդիդ համար, ներողություն կարոտիս համար…
Ծնունդդ շնորհավոր Վարդանս, տղե՜ս… Կամ էլ ավելի ճիշտ շնորհավորում եմ ինձ քո ծննդյան առիթով ախպերս…»:
