Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական»․ ԱԳՆ
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
«Սա հավաստումն է առ այն, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ու ինստիտուտները, տնտեսական զարգացումը, խաղաղության և փոխկապակցվածության օրակարգի իրականացումն արժանանում են ճանաչման և ամրապնդում են վստահությունը միջազգային գործընկերների շրջանում»,-ասված է հայտարարության մեջ:
