Չորս գերիների վերադարձը հույս է առաջացնում, որ ազատ արձակումը կարող է շարունակական լինել. Սիրանուշ Սահակյան
Չորս գերիների վերադարձը հույս է առաջացնում, որ ազատ արձակումը կարող է շարունակական լինել, քանի որ նրանց վերադարձը շուրջ երկու տարի դադարից հետո եղավ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Գերիների ազատ արձակումն ունի քաղաքական տարր, և յուրաքանչյուր վերադարձի հետևում կան պայմանավորվածություններ, բանակցություններ:
Իմ գնահատմամբ, վերադարձը, եթե չեն խոսում իրավական ճանապարհով վերադարձի մասին, հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ»,-նշել է նա:
