«Կարմիր խաչը» փորձել է հասնել Բաքվում հայ գերիների պահման պայմանների որոշակի բարելավման. որոշները տեղափոխվել են նոր կառուցված ՔԿՀ. Սիրանուշ Սահակյան

l-0x0wh-786x458z-1-1768643522754-770x_

«Կարմիր խաչը» կանոնավոր այցելություններ է անցկացրել Բաքվում պահվող հայերին մեկ կամ երկու ամիս մեկ պարբերականությամբ, սակայն հանդիպումները դադարեցին 2025 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերին «Կարմիր խաչը» հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

«Նշված այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում, և ուղղակի առնչություն չեն ունեցել դատական գործընթացի հետ։ Դիտարկվել է նրանց պահման պայմանները, առողջական և այլ խնդիրները: «Կարմիր խաչը» փորձել է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման։ Կարծում եմ, որ այդ գործունեությունն իր դրական արդյունքը տվել է: Եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում և հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են։

Նշեմ, որ որոշ դատապարտված գերիներ նաև տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանները անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը»,-նշել է նա:

Սահակյանն ընդգծել է, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որտեղ, իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, բայց դրանք իրականում առանձնացված սենյակներ են, նախատեսված լուսանկարելու համար: Այդտեղ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ, դրանով ներքին լսարանին ցուցադրում են, թե մարդասիրական նորմերն Ադրբեջանում պահպանվում են:

Այդ ճանապարհով, ըստ Սահակյանի, փորձ է արվում նաև բարձրացնել նրանց ՄԻՊ-ի դերը՝ հայ գերիների իրավունքների պաշտպանության համատեքստում: