Եվ ես հավատում եմ, որ երբ ճիշտ ժամանակը գա, ես կընտրվեմ Վենեսուելայի առաջին կին նախագահը․ Մաչադո
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ ճիշտ ժամանակին կդառնա Վենեսուելայի առաջին կին նախագահը ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ: Այս մասին նա հայտարարել Է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։
«Կա առաքելություն, և մենք պատրաստվում ենք Վենեսուելան վերածել հենց այդ պարարտ հողի։ Եվ ես հավատում եմ, որ երբ ճիշտ ժամանակը գա, ես կընտրվեմ Վենեսուելայի նախագահ՝ առաջին կին նախագահը»,-ասել է Մաչադոն։
