Հրավիրում եմ այն մարդկանց, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ. Սիմոնյանը՝ իր ծննդյան միջոցառմանը Առուշ Առուշանյանի ներկայության մասին

screenshot-13-1768559422521-770x_

Ես անձնական լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, իր քաղաքական հայացքներն ինձ չի վերաբերվում, ես չեմ մտնում դրա մեջ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ներկայությանը՝ իր ծննդյան արարողությանը:

«Իմ անձնական միջոցառմանը հրավիրում եմ այն մարդկանց, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ: Ի դեպ, մտածում եմ հաջորդ ծննդյան միջոցառմանը նաև ձեզ հրավիրեմ, եթե կընդունեք իմ հրավերը»,-լրագրողներին ասաց Սիմոնյանը։