Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

62527-b-1768563944659-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման և այլ ուղղություններով առաջարկվող լուծումներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը։

Քննարկումների արդյունքներով կշարունակվեն աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ: