Պատերшզմի ավարտը կախված է ոչ թե կողմերի կամքից, այլ Ռուսաստանի վրա ճնշմшն մակարդակից. Զելենսկի

2025-03-12t124631z-1845603245-rc2mbda7531w-rtrmadp-3-ukraine-crisis-usa-zelenskiy-pic4-zoom-1500x1500-89310-1768566333201-770x_

Պատերազմի ավարտը կախված է ոչ թե կողմերի կամքից, այլ Ռուսաստանի վրա ճնշման մակարդակից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Խոսքը ոչ կամքի, այլ ճնշման մասին է։ Մեզ անհրաժեշտ է բավարար ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, և ամեն ինչ կավարտվի։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան», – ասել է նա։

Զելենսկին նաև մեղադրել է Մոսկվային մարդասիրական գործընթացները, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակումը, հետաձգելու մեջ։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա վերջին կողմերը համաձայնության են եկել 1000 մարդու փոխանակման վերաբերյալ։

«Անցյալ տարվա վերջին պայմանավորվածություններ են եղել մեր մարդկանց՝ 1000 ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։ Ի՞նչ խնդիր կա։ Ի՞նչն է ուշացնում ուկրաինական կողմը։ Ո՞վ է գերի պահում ուկրաինացիներին։ Մե՞նք։ Ռուսաստանը։ Ինչո՞ւ նրանք չեն փոխանակում նրանց։ Ռուսաստանը հետաձգում է բոլոր գործընթացները՝ սկսած մարդասիրական հարցերից», – ասել է նա։