ՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

l-5hxrzkzmxf-1768564268401-770x_

Պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձից 4-ի, այդ թվում՝ ՊԵԿ–ի 3 պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: Բոլորն էլ բավարարվել են»,- նշեցին կոմիտեից:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Բոլորը ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: ՊԵԿ պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: