Բժիշկը զգուշացրել է սննդի վրա բորբոսի պատճառով թnւնավորումների և ալերգիաների ռիսկի մասին
Սննդի վրա բորբոսը խնդիր է, որի առջև կանգնած են բոլորը։ Ոմանք անմիջապես դեն են նետում փչացած սնունդը, իսկ մյուսները նախընտրում են «կտրել վատը» և ուտել մնացածը, ասել է բժիշկ ու մեթոդիստ Եկատերինա Գուզմանը հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է դա վտանգավոր։
Մասնագետի խոսքով՝ հիմնական վտանգը ոչ թե բորբոսի սնկերն են, այլ նրանց արտադրած տոքսինները։
Բորբոսը մանրադիտակային սնկեր են, որոնք ակտիվորեն աճում են խոնավ միջավայրում։ Այն առաջացնում է ոչ միայն տեսանելի ծածկույթ, այլև անտեսանելի թելերի ցանց (միցելիում)։ Բորբոսի վտանգը կայանում է ոչ այնքան սնկերի, որքան նրանց արտադրած նյութերի՝ միկոտոքսինների մեջ, բացատրել է Եկատերինա Գուզմանը։
Բորբոսի որոշ տեսակներ արտադրում են թունավոր միացություններ, որոնք կարող են վնասել լյարդը և երիկամները, թուլացնել իմունային համակարգը, առաջացնել սննդային թունավորման ախտանիշներ և նույնիսկ ունենալ քաղցկեղածին ազդեցություն։ Հատկապես զգույշ պետք է լինեն ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ։
Ավելին, բորբոսը ուժեղ ալերգեն է։ Բժշկի խոսքով՝ զգայուն անհատների մոտ այն կարող է առաջացնել քթի խցանում, հազ, մաշկային ռեակցիաներ և նույնիսկ վատթարացնել ասթման։
