Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ «Nissan»-ը բшխվել է հրշեջ-ավտոմեքենային

screenshot-2026-01-15-185629-1768488999754-770x_

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է տեղում մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել էր երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։