Կաթողիկոսին դիմել ենք, որպեսզի զրկի Վրթանես Սրբազանին առաջնորդությունից, սպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը. Մետաքսե Հակոբյան

1725285002-4484104-1768484372363-770x_

Մենք ունենք թեմի առաջնորդ, որին մեր Արցախի հանրության շրջանում մեծ ալիք բարձրացավ ու պահանջեցին Կաթողիկոսից զրկել առաջնորդությունից Վրթանես Սրբազանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հիմա այնպես չի, որ ժամանակ է անցել ու հանրությունը մոռացել է: Մենք սպասում ենք Կաթողիկոսի դիրքորոշմանը, ինքը գիտի՝ մենք ինչ ենք ցանկանում: Հանրությունն այսպես, թե այնպես չի ընդունում այս իշխանությունների ձեռքը սեխմող արցախցիներին»,-ասել է նա:

Անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններկին, որ Կարեն Շաքարյանին քաղաքական իմաստով փոփոխել է հենց Վրթանես Սրբազանը՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ հնարավոր է. «Վրթանես Սրբազանի հետ տեղահանումից հետո մենք բոլորս ենք հանդիպումներ ունեցել, մեր առաջին ցանկությունն էր՝ վազել մեր առաջնորդի մոտ ու գործողությունների օրհնությունն ու առաջնորդությունը իրենից ստանալ: Մեր որևէ առաջարկներին այդպես էլ Սրբազանի կողմից գործնական հետևանքն ու մասնակցությունը չտեսանք, բայց լսում էինք, որ ինչ որ անձանց հետ գնում է հանդիպումերի: Միգուցե այդ անձանցից մեկն էլ եղել է այդ գեներալը»: