Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակիչը Աբովյան փողոցի վերջնամասում ծառեր է ապօրինի հատել
Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:
Հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակիչը Աբովյան փողոցի վերջնամասում ծառեր է ապօրինի հատել: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատել է 15 ծառ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
