Քննչական կոմիտեի նախագահը սուտ է ասում, թե Սրբազանի ձեռքով գրված աhшբեկչական սխեմա ունի. Արթուր Սարգսյան

screenshot-11-1768481640867-770x_

Այն, ինչ որ այս դահլիճում տեղի է ունեցել, եղել է մեր արժանապատվությունը պահելու համար: Այս մասին իր, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը:

«Իմ գործընկերը Ազգային ժողովում մեր գործի հետ կապված հարց են տալիս Քննչական կոմիտեի նախագահին, ՔԿ նախագահն իրեն թույլ է տալիս, ասում է՝ ես անձամբ ունեմ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական սխեմա, հիմա ես ասում եմ՝ ինքը սուտ է ասել, հիմա, որ սուտ է ասել, չասե՞նք՝ սուտ է ասել»,-նշել է նա:

Նշենք, որ այս պահին ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու մյուս 17 անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար: