ԱՄՆ նախագահը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձшկվելու երկրի վրա. Պակիստանում Իրանի դեսպան

screenshot-2026-01-15-170214-1768482143927-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձակվելու երկրի վրա և խնդրել է, որ Իրանը նույնպես զսպվածություն ցուցաբերի, հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը` Dawn-ի փոխանցմամբ։

Մողադամն այս հայտարարությունն արել է Ազգային Ռահմաթուլ-լիլ-Ալամինի վարչություն այցելության ժամանակ, որտեղ նա հանդիպել է վարչության նախագահ Խուրշիդ Ահմադ Նադիմի հետ:

Խոսելով բողոքի ցույցերի մասին՝ դեսպանը պնդել է, որ ժողովուրդն ունի բողոքի ցույց անելու օրինական իրավունք, և որ կառավարությունը բանակցություններ է վարել ցուցարարների հետ։

Այնուամենայնիվ, նա ասաց, որ ԱՄՆ-ի և արևմտյան լրատվամիջոցների լուսաբանումները հրահրել են բռնություն՝ ավելի սրելով իրավիճակը։

Նա պնդել է, որ զինված խմբավորումները կատարել են սպանություններ, հարձակվել մզկիթների վրա և հրկիզումներ արել։

Երեկ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն հնարավոր է հարձակվի Իրանի վրա 24 ժամվա ընթացքում: