Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում

5425087463937477794-1768482286640-770x_

Հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։