ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում գերnւթյան մեջ 4 հայի ազատ արձակումը. ԵՄ արտաքին գործերի գլխավոր խոսնակ
Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայի այսօրվա ազատ արձակումը և փոխանցումը, սոցցանցի էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը:
«Սա մեծ քայլ առաջ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – նշել է Հիփերը։
ՀԻշեցնենք, որ երեկ Բաքուն Հայաստանին է վերադարձրել 4 գերի, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Գեւորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին:
