Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով

2067259926-0-228-3071-1956-1920x0-80-0-0-fdf967e6f88ccf65e1529f6957f5da11-1768453363344-770x_

Իրանը իշխանափոխության դեպքում կդադարեցնի իր ռազմական միջուկային ծրագիրը, կճանաչի Իսրայելը և կձգտի կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Իրանի ապագայի նման տեսլականն է հայտնել Ռեզա Փահլավին X-ի իր էջում։

Դիմելով «աշխարհի բարեկամներին»՝ Փահլավին ասել է, որ Իրանի գլոբալ կերպարը ներկայիս համակարգում ձևավորվել է «ահաբեկչության, ծայրահեղականության և աղքատության» ազդեցության ներքո: Նրա պնդմամբ՝ «ազատ Իրանը», ընդհակառակը, կդառնա տարածաշրջանում կայունացնող ուժ և պատասխանատու գործընկեր միջազգային ասպարեզում:

«Անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում Իրանի ռազմական միջուկային ծրագիրը կդադարեցվի։ Ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը անմիջապես կդադարեցվի։

Ազատ Իրանը կհամագործակցի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Փեհլավին։

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի և նրա ժողովրդի հետ կվերականգնվի։ Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի»,-ասել է նա։

Փահլավին նաև կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Իրանի ժողովրդին՝ հայտարարելով. «Ազատ Իրանը կլինի խաղաղության, բարգավաճման և գործընկերության ուժ»։