Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Իրանը և Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել այն մասին, որ մտադիր չեն միմյանց հարվածել, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դեկտեմբերի վերջին՝ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց մի քանի օր առաջ, Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով Իրանի ղեկավարությանը տեղեկացրել են, որ չեն հարվածի Իրանին, եթե առաջինը նրանք չհարձակվեն։ Տարածաշրջանի դիվանագետների և պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը ռուսական ալիքներով պատասխանել է, որ ձեռնպահ կմնա կանխարգելիչ հարվածից», – նշվում է հրատարակության մեջ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական արշավ էր նախապատրաստում։
Թերթը գրում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի և Իրանի վերաբերմունքն իրենց ոչ պաշտոնական համաձայնագրերի նկատմամբ փոխվել է Իրանի քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին։ Նաև պարզ չէ, թե արդյոք Իսրայելը կարող է հրաժարվել համաձայնագրից և միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին։
