Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին (տեսանյութ)

screenshot-1-1768459395348-770x_

Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։

Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։