Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. Արաղչի

photo-2026-01-15-09-44-54-1768459092802-770x_

Իմ ուղերձն այսպիսին է. մի՛ կրկնեք այն սխալը, որը դուք թույլ տվեցիք հունիսին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։

«Եթե փորձեք կրկնել անհաջող փորձը, արդյունքը նույնը կլինի։ Հունիսին դուք ոչնչացրեցիք օբյեկտներ և սարքավորումներ, բայց չեք կարող ռմբակոծել տեխնոլոգիան և վճռականությունը: Իրանը ապացուցել է, որ պատրաստ է բանակցությունների և դիվանագիտության: Դիվանագիտությունը լավագույն ուղին է։ Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերազմը», – ասել է Արաղչին։

Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա և ոչնչացրել մի քանի միջուկային օբյեկտներ: