Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է․ Անահիտ Ավանեսյան

screenshot-2026-01-14-215205-1768413136153-770x_

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։

Քիչ առաջ նրան այցելել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։

Նախարարը տեղեկություններ չհայտնեց գերությունից ազատված մյուս անձանց գտնվելու վայրի մասին, միայն նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է։

«Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է»,–ասել է նախարարը։