Հրդեհ է բռնկվել Աշտարակի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում․ տաղավարներից մեկն ամբողջությամբ վերածվել է մոխրի
Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում, որը ամբողջությամբ մոխրի է վերածվել։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ինքնությունը։
