Թուրքիայի միջոցով Սիրիա փոխանցված ցմահ դատապարտվածները 44-օրյայի մասնակից վարձկաններն են

5420420526703841399-1768395188462-770x_

Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին սիրիացի վարձկաններ են, որոնք գերեվարվել են 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունից քիչ առաջ հայտնել են, որ ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորված են երկու սիրիացիները մասնակցել էին սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին և ձերբակալվել Արցախի պաշտպանական ուժերի կողմից: