Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև՝ Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում. Պապոյան
Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում, Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանն արտահանում է, և Ադրբեջանը ներմուծում է», – նշել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին:
