Բժիշկներին հաջողվել է փրկել «Գյումրի» ԲԿ տեղափոխված շնչաhեղձ լինող երեխայի կյանքը

screenshot-1-1766909576599-770x_

Դեկտեմբերի 25-ին որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա տղա երեխա, հաղորդել է shamshyan.com-ը։

Հաղորդվում է, որ երեխան տանը ժամը 11։00-ի սահմաններում խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակ, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։