Գագիկ Ծառուկյանը և Հովհաննես Ծառուկյանն ընդունել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահին և հավաքականի գլխավոր մարզիչին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հովհաննես Ծառուկյանն այսօր ընդունել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին, Աշխարհի կարատեի բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանին և 2025թ պատանիների լիգայի հաղթող Նորիկ Մակարյանին. գրված է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր պարգևի։
