Թրամփն ու Զելենսկին կիրակի կհանդիպեն

347586056429488-1766822104353-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Ֆլորիդայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Երկկողմ բանակցությունները տեղի կունենան Փալմ Բիչում՝ ժամը 3-ին (Երևանի ժամանակով 00։00-ին): Լրագրողներին թույլատրվում է մասնակցել միջոցառմանը։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ բարձր է գնահատում առաջիկա հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունները: Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված Զելենսկու նախաձեռնությունները նշանակություն չունեն առանց իր հավանության:

You may have missed