Իրանի արտգործնախարարը շնորհավորել է հայերին գալիք Սուրբ Ծննդի կապակցությամբ
Ես մաղթում եմ Հիսուս Քրիստոսի (խաղաղություն լինի նրա վրա) Ծնունդը նշող աշխարհի բոլոր մարդկանց անվտանգ, առողջ, խաղաղ և ուրախ Սուրբ Ծնունդ։ Շնորհավորանքով սոցիալական ցանցերում հանդես է եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թող օրհնված լինի Խաղաղության և ողորմության առաքյալի ծննդյան ձեր տոնակատարությունը»։
«Շնորհավորում եմ իմ հայ հայրենակիցներին օրհնյալ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ։
Լուսանկարում՝ Թեհրանի Սուրբ Մարիամ եկեղեցին»,- գրել է Արաղչին։
